Մեր մասին
Մեր մասին
«Սիմոնյան և որդիներ» փաստաբանական ընկերությունը ստեղծվել է մեկ հստակ նպատակի շուրջ՝ ապահովել մարդու իրավունքների իրական և արդյունավետ պաշտպանություն։ Մենք չենք առաջարկում ձևական լուծումներ, այլ մշակում գործնական, իրավաչափ և արդյունք ապահովող ռազմավարություններ։ Մեր թիմը համադրում է փորձառու փաստաբանների տարիներով ձևավորված պրակտիկան և երիտասարդ իրավաբանների ժամանակակից, գիտահեն մոտեցումը։ Այդ համադրությունն է, որ մեզ դարձնում է ուժեղ մրցակից ցանկացած իրավական գործընթացում։ Մենք համագործակցում ենք իրավաբան գիտնականների և ոլորտային փորձագետների հետ, որպեսզի նույնիսկ ամենաբարդ գործերը ստանան լիարժեք իրավական գնահատում։
